Արժեքային կողմնորոշումների փոփոխությունները երիտասարդների շրջանում

Bulletin of Yerevan University E: Philosophy, Psychology(2022)

引用 0|浏览7
暂无评分
摘要
Հոդվածի նպատակն է համեմատել երիտասարդների արժեքային կողմնորոշումները վերջին տասը տարվա կտրվածքով Հայաստանում։ Ուսումնասիրության համար մեթոդաբանական հիմք է ծառայել Շ. Շվարցի բազային արժեքների տեսությունը, որտեղ առանձնացվում են 10 արժեքային կողմնորոշումներ։ Արդյունքները ցույց են տալիս, որ ինքնուրույնությունը՝ որպես նոր փորձառությանը բաց լինելու արժեքային կողմնորոշում, և անվտանգությունը՝ որպես պահպանողական արժեքային կողմնորոշում, լինելով կարևոր արժեքներ 2011թ. երիտասարդների համար, ավելի են կարևորվել 2022թ.-ին։ Երիտասարդների արժեքային կողմնորոշումներում տասը տարվա կտրվածքով տեսանելի է անցում ինքնահաստատմանն ուղղված՝ իշխանության որպես սոցիալական դիրք ձեռքբերելու և պահպանելու արժեքային կողմնորոշումից դեպի ինքնահաղթահարմանն ուղղված՝ ունիվերսալիզմի որպես մարդու իրավունքների կարևորման արժեքային կողմնորոշումը։
更多
查看译文
AI 理解论文
溯源树
样例
生成溯源树,研究论文发展脉络
Chat Paper
正在生成论文摘要